Առնվազն չորս ոտիկան է սպանվել Դալլասում՝ ոստիկանների կողմից Մինեսոթայի Լուիզիանայում երկու աֆրոամերիկացիների սպանության դեմ բողոքի ակցիայի ընթացքում: 11 ոստիկան էլ վիրավորում է ստացել, ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են:

BBC-ը հայտնել է, որ երկու անհայտ անձիք դիպուկահար զենքից կրակ էին բացել իրավապահների վրա «Դիլեյ պլազայի» շրջանում դրա հետեւանքով 3 ոստիկան տեղում է մահացել: Կասկածյալները փախուստի են դիմել ու հիմա նրանց որոնում են:

Հուլիսի 6-ին Լուիզիանայում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց շարժառիթն էր դարձել համացանցում հայտնված տեսագրությունը, որտեղ երեւում է, որ երկու ոստիկան Բատոն Ռուժ քաղաքում կրակում են աֆրոաամերիկացիների վրա: Բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ զոհվածը՝ 37-ամյա Էլթոն Սթերլինգը, մահացել է կրծքի ու մեջքի մասում ստացած վիրավորումներից: Հաջորդ օրը համացանցում հյատնվել էր եւս մեկ տեսագրություն, որտեղ երեւում էր աֆրոամերիկացի Ֆիլանդո Կաստիլեի սպանությունը Մինեսոթա նահանգում: