News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շուրջ 240 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան ու գիշերն այնտեղ թեժ իրադարձություններ են տեղի ունեցել:

Նախ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր: Այդուհանդերձ, հանրահավաքը կայացել է, որտեղ ելույթ են ունեցել Ալեք Ենիգոմշյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Այնուհետեւ Խորենացի փողոցում հավաքված բազմությունը երթ է սկսել Երեւանի փողոցներով՝ դեպի ոստիկանություն եւ ԱԱԾ:

Նախօրեին աննախադեպ շատ էր ոստիկանների թիվը Խորենացի փողոցում: Ավելի ուշ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն facebook-ի իր էջում գրել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավեկ Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: «Այս պահին հրաձգությունը դադարել է եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,-գրել է Ահարոնյանը:

Իր հերթին «Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ «ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:

Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցում։ Նրանց մեջ է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Կարմիրբերետավորները պոկել են Խորենացի փողոցում տեղադրված պաստառը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։

Ավելի ուշ «Էրեբունի» հիվանդանոցից հայտնել են, որ Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, վիրահատել են, նրանց վիճակը ծանր է, կյանքին վտանգ է սպառնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ