
Երեւանի Խորենացի փողոցում, որտեղ հավաքվել են «Սասնա ծռեր» զնված խմբի աջակիցների մի մասը, այժմ բախումներ են սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները զգուշացումներից անմիջապես հետո ծխանռնակներ են նետել։ Իրավապահները սկսել են մարդկանց բերման ենթարկել։
Ոստիկանները նաեւ ճանապարհը փակելով առաջ են շարժվում՝ ազատելով փողոցը։ Ոստիկանական առանձին խմբեր էլ մարդկանց շարունակում են բերման ենթարկել։
Նշենք, որ բախումներ են եղել նաեւ Սարի թաղում, որտեղ ուղեւորվել էին երթի մասնակիցների մի մասը։ Սարի թաղում ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառել։ Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, բախումները հրահրել էին ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով սադրիչները։
Սարի թաղում Արմեն Մարտիրոսյանն ու Լեւոն Բարսեղյանը հանգստացրել էին իրավիճակը, բանակցում են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ով պնդում է, թե հավաքն անօրինական է եւ պահանջում է հեռանալ տարածքից։