News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուլղարահայերը հերթական ծեծկռտուքն են կազմակերպել, բայց այս անգամ Պլովդիվ քաղաքի ակումբներից մեկում։ «Վ Չաս» պարբերականը գրում է, որ միմյանց հասցեին ծաղրական արտահայտությունների փոխանակությունը վեճի էր վերածվել։

«Կրքոտ հայկական արյունը փոթորկեց։ Երկու տասնյակ մարդ յուրաքանչյուրն իր հերթին վճռեց, որ իր պատիվը վիրավորել են»,- նշում է պարբերականը։

Ոմանք ատրճանակ ունեին, մյուսները՝ դանակներ։ Ծեծկռտուքից տուժել է տեղի գործարար Մեսրոպյանի որդիներից մեկը։ 24-ամյա Յուրա Մեսրոպյանը մեկ տարի առաջ արդեն կալանավորվել էր կայանատեղիում ծագած վեճի ժամանակ գազով ատրճանակից մեկի դեմքին կրակելու համար։

Ականատեսների խոսքով, դրությունը փրկել է քրեական աշխարհում հայտնի Անգել Լիչկանովը։ Վերջինը չի հերքում, որ դժվարությամբ է կանխել զանգվածային ծեծկռտուքը։ «Կարող էր շատ վատ ավարտվել։ Դրությունը նախակաթվածային էր։ Ես երկու գիշեր չեմ քնել»,- ասել է նա։

Հայերը խաղաղության չիբուխը ծխել են հաջորդ օրը իտալական ռեստորանում։ «Խնդիր այլեւս չկա։ Հիմա կարող են միասին սեղանի շուրջ նստել ու խմել։ Հարցը լուծված է»,- հայտնել է Լիչկանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ