News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում  ուզում են կոնյակի իսկությունը փաստող պարտադիր անալիզ ներդնել: Դեկտեմբերի 24-ին կայացած ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ լաբորատոր հզորություններ ունենք. գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում իզոտոպոտրոն կա: Հիմա կոնյակ արտադրողներն օգտվում են դրանից, բայց՝ ըստ ցանկության:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Բայց մենք ուզում ենք աստիճանաբար խստացնել արտադրանքի որակի շուրջ պահանջները: Այդ պատճառով իզոտոպային անալիզն ապագայում ցանկանում ենք պարտադիր դարձնել»,- պարզաբանեց Առաքելյանը:

Նշենք, որ կոնյակի մեջ պարունակվող C2 եւ H13 իզոտոպների անալիզը թույլ է տալիս ոչ միայն տարբերել խաղողի սպիտը, այլեւ հասկանալ խաղողի ծագումը (այս իմաստով այն օգնում է ստուգել նաեւ գինին): Այդպիսով՝ իզոտոպային անալիզն օգնում է խուսափել Հայաստանի համար այդքան կարեւոր արտահանման ոլորտում կեղծիքներից:

Անալիզի համար սարքավորումը ձեռք է բերվել Ռուսաստանի աջակցությամբ: Իսկ վերջերս անալիզի գործընթացի համար նաեւ պետական ստանդարտ է մշակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ