News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015թ. դեկտեմբերի 24-ին Երեւանի Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով նիստն այսօր` հունվարի 17-ին, մեկնարկել է միջադեպով:

NEWS.am-ի թղթակիցը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է, որ սպանված Արթուր Նազարյանի մայրը մինչեւ նիստի մեկնարկը, տեսնելով ամբաստանյալին, սկսել է հայհոյել: Դատական կարգադրիչները ստիպված հեռացրել են կնոջը նիստերի դահլիճից: Այնուհետեւ արդեն դատավորի գալուց հետո սպանվածի մորը թույլ են տվել մասնակցել նիստին: Կինը, սակայն, կրկին չի կարողացել իրեն տիրապետել. Վերցրել է ջրով բաժակն ու նետել ամբաստանյալ Կարեն Շահինյանի ուղղությամբ: Ամբաստանյալին հեռացնելուց հետո կինը շարունակել է հայհոյել: Իրավիճակը մեղմելու համար դատարանն ընդմիջում է հայտարարել:

Ընդմիջումից հետո դատարանը վերադարձավ եւ որոշեց նիստը հետաձգել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:

Շահինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Նշենք, որ Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: Նա կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ