News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազում է ծնելիությունը, սակայն կյանքի տեւողության ավելացումը առայժմ նպաստում է բնակչության ընդհանուր թվի մեծացմանը, հաղորդում է RFI–ը։

2016 թվականին Ֆրանսիայի բնակչության ընդհանուր թիվն ավելացել է 265 հազարով ու կազմել 66.9 միլիոն մարդ։ Բնական աճը կազմել է 198 հազար մարդ, եւս 67 հազարը բաժին է ընկել ներգաղթյալներին։ Սակայն նորածինների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 14 հազարով եւ կազմել 785 հազար երեխա, ինչը ծնելիության ամենացածր ցուցանիշն է 1999 վկականից ի վեր։ Միեւնույն ժամանակ, սա ծնելիությունը Ֆրանսիայում ամենաբարձրն է  Եվրոպայում։

Գիտնականները նաեւ նշում են, որ պահպանվում է երկրի ծերացման միտումը։ Այսպես, թոշակառուների թիվը Ֆրանսիայում կազմում  է բնակչության ընդհանուր թվի 19.2 տոկոսը, իսկ կյանքի տեւողությունը գնալով երկարում է. տղամարդկանց միջին տարիքը Ֆրանսիում 79.3 տարի է, կանանց մոտ՝ 85.4 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ