News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, ցուցմունք տվեց ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը:

Ամբաստանյալը պատմեց, որ հուլիսին ամենօրյա հանրահավաք- երթեր էին իրականացվում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի տղաների, եւ ինքը՝ որպես Հակաճգնաժամյին խորհրդի անդամ, հանրահավաքների կազմակերպիչներից էր եւ մասնակցում էր դրանց:

«Հուլիսի 26-ին հերթական հանրահավաք- երթից հետո տուն էի գնում, ծնողներիս ճանապարհելուց հետո պետք է շարունակեի ճանապարհս, բայց երբ մտանք ծնողներիս տան բակ, մի քանի մեքենա փակեցին մեր ճանապարհը, մոտ մեկ տասնյակ մարդ իջավ ու առանց որեւէ բան ասելու՝ ինձ քաշքշեցին ու ուժով նստեցրին մեքենան ու տարան: Ճանապարհին շղթայեցին ինձ, մեջքս սեղմեցին, որ շարժվելու որեւէ հնարավորություն չունենամ, ընթացքում զգացի, որ մեջքիս շրջանում կոշտ իրով սեղմեցին: Հետո երբ հասանք Մալաթիայի բաժին, մեքենայից իջնելիս ինչ-որ բան ընկավ շխկոցով, ես նայեցի ու տեսա, որ ատրճանակ է»,- պատմեց նա:

Արմեն Միքայելյանի պատմելով՝ ոստիկանության շենքում էլեկտրականություն չկար, նրան մի քանի հարկ բարձրացրել են մութ աստիճաններով, միջանցքներով, այնուհետեւ արդեն տարել են մի սենյակ, որտեղ նույնպես մութ է եղել: Այստեղ արդեն, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, նրան սեղմել են պատին եւ ինչ-որ կոշտ իր դրել մեջքի հատվածում. «Այնուհետեւ լույսերը վառվեցին, լիքը մարդ կար այդ սենյակում, բայց ոստիկանական համազգեստով մեկ կամ երկու հոգի հազիվ լիներ: Հետո զենքը հանեցին ու տեսա, որ այն նույն զենքն է, որը մեքենայից ընկավ, դրեցին ու արձանագրեցին, որ ինձ մոտ զենք կար: Ամբողջ ընթացքում ինչ-որ մեկը տեսանկարահանում էր բջջային հեռախոսով, սակայն երբ զենքը հանեցին, ես սկսել ասել, թե ինչ պայմաններում է այն հայտնվել, նկարողը հեռախոսը շրջեց այլ կողմ, իսկ ես նրան ասացի, որ ինձ վրա պահի, որպեսզի պարզ լինի, որ ես եչմ խոսում»:

Արմեն Միքայելյանը կրկին պնդեց, որ իր մոտ զենք չի եղել, այն ոստիկաններն են դրել իր գոտկատեղում: Նշենք, որ փորձաքննությամբ զենքի վրա հայտնաբերվել է ամբաստանյալի մատնահետքերը: Դատարանում նա սակայն պնդեց, որ դա պարզապես անհնարին է, քանի որ ինքը երբեք որեւէ առնչություն չի ունեցել այդ զենքի հետ, նույնիսկ ինքը զարմացել է, որ հարկադրաբար իր ձեռքն այդ զենքը չեն դրել:

Դատական նիստն ավարտվեց, հաջորդը նշանակվեց հունվարի 30-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ