Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Օլեգ Իվաշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ունի Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար նաև 2027–2028 թվականներին, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները։

«Միևնույն ժամանակ, Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար նա (Ռուսաստանը) դեռևս բավական ռեսուրսներ ունի։ Մենք չենք բացառում, որ այդ ռեսուրսը կհերիքի և՛ 2027-ին, և՛ 2028-ին։

Պատժամիջոցները պետք է իրականում գործեն։ Մենք հասկանում ենք, թե որ երկրներից են Ռուսաստան մատակարարվում էլեկտրոնային բաղադրիչներ, հաստոցներ, հատուկ քիմիական նյութեր։ Հայտնվում են բազմաթիվ միջանկյալ ընկերություններ, որոնք Ռուսաստան են ներմուծում այն, ինչը հետո աշխատում է նրա ռազմական մեքենայի համար՝ մեր դեմ», — նշել է նա։