News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են եւ քննարկել ընտրություններին մասնակցելու ձեւաչափը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը։

«Հանդիպում եղել է եւ, բնականաբար, քննարկվել է ընտրությունների հետ կապված հարցեր, սակայն որեւէ որոշում դեռ չի կայացվել»,–ասել է Գրիգոր Հարությունյանը։

Նշենք, որ մամուլում արդեն շրջանառվում է, որ Ստեփան Դեմիրճյանը համաձայնել է միավորվել Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին, ինչի դիմաց նրան խոստացել են ընտրական ցուցակի 5–րդ տեղը։

Գրիգոր Հարությունյանը վստահեցրեց, թե ցուցակում զբաղեցնելու տեղի վերաբերյալ քննարկում չկա։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։ Գրիգոր Հարությունյանը այս լուրը հերքեց։ Ընդգծենք, որ օրեր առաջ NEWS.am–ի հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանն անձամբ էր հերքում Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու լուրը, ավելին՝ պնդում էր, թե եթե քննարկումներ սկսեն, ապա առաջինը իրենց դաշնակից Հայ ազգային կոնգրեսի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ