News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են հաղթահարում դեպրեսիան, ինչը բնական է։ Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները, որոնք հարցում են իրականացրել ավելի քան 240 կանանց ու 150 տղամարդկանց մասնակցությամբ, փոխանցում է «Ռոսբալտը»։

Եվ այսպես, տղամարդկանց 27 ու կանանց 11 տոկոսը սթրեսը հաղթահարելու համար սկսում է սանձարձակ կենսակերպ վարել, նրանք մխիթարություն են որոնում ոգելից խմիչքի ու պատահական սեռական հարաբերությունների մեջ։

Իսկ կանանց 50 տոկոսն ու տղամարդկանց 30 տոկոսը սկսում են չարաշահել քաղցրավենիքն ու խմորեղենը։ Այս տվյալներից հետեւում է, որ կայանք սթրեսը հաղթահարում են ուտելու, իսկ տղամարդիկ՝ խմելու միջոցով։

Եվ որքան էլ տարօրինակ չթվա, տղամարդիկ ավելի հեշտ են հաղթահարում հոգեբանական ցնցումները, քան կանայք, որոնց մոտ սթրեսը կրկնակի երկար է տեւում։

Տղամարդիկ նաեւ չեն ամաչում դիմել մասնագետի օգնությանը, եթե զգում են, որ ինքնուրույն չեն հաղթահարում խնդիրները։ Սակայն դեպրեսիայի հողի վրա ինքնասպանությունների վիճակագրությունը տղամարդկանց օգտին չէ, քանի որ նրանք քառակի հաճախ են ինքնասպան լինում, չկարողանալով հաղթահարել հոգեբանական ծանր ապրումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ