News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հերքում է մամուլում առկա տեղեկությունները, թե իր դեմ առաջիկայում քրեական գործ է հարուցվելու shame.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի (Պազոլինի) ծեծելու համար:

«Նախ գործը գտնվում է Քննչական կոմիտեում, կարող եք իրավապահ մարմիններին դիմել: Երկրորդ, ինձ չեն հետաքրքրում խոսակցությունները կապված այդ կեղտից ստեղծված արարածի եւ նրա խարդախ գործունեության հետ: Ինձ հետաքրքրում են խոսակցությունները կապված միայն 21 միլիոնի վերաբերյալ իր նկատմամբ հարուցված քրեական գործը, որի արդյունքում նա պետք է դատապարտվի, իսկ պետությանը պատճառված վնասը վերադարձվի: Մնացած բոլոր խոսակցությունները, ստերը նրա եւ նրա հովանավորների կողմից կազմակերպված բնականաբար բխում են այն բանից, որ ես սկսեցի հետաքննել, այնուհետեւ բացահայտել այդ ողջ իրողությունը 21 միլիոնի վերաբերյալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ըստ «Ժամանակ» թերթի՝ հնարավոր է, որ առաջիկայում Ուրիխանյանի դեմ քրգործ հարուցվի ՀՔԾ-ում։ Այդ գործը վերաբերում է shame.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի (Պազոլինի) ծեծի գործին, որում ներգրավված է նաև Ուրիխանյանը։ Այս գործի վերաբերյալ «Ալիանս» կուսակցությունից օրերս հեռացված Սարգիս Հարությունյանը մի շարք ուշագրավ փաստեր է տրամադրել Արտյոմ Խաչատրյանին, իսկ վերջինս՝ իրավապահ մարմիններին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ