Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը չի բացառվում, որ ՀՀԿ տարածքային ցուցակով կառաջադրվի Արարատի մարզում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

«Ոչ մի բան բացառված չէ, դեռեւս չգիտեմ, այս շաբաթվա մեջ երեւի կուսակցությունում կորոշվի, ամեն ինչ պարզ կլինի մի քնաի օրից»,-ասաց նախկին ոստիկանապետը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի կուսսկցությունից հեռանալուն` ասաց. «Ոչ մի կերպ չեմ վերաբերում իր այդ քայլին, դա իր անձնական գործն է»:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո վերականգնել է իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը: