News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Դաշինքում կոմպլեմենտարիզմը կլինի առանցքային եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը տեղավորվում եմ այդ մոտեցումներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն` անդրադառնալով հարցին, որ իրենց դաշինքում համախմբվել են արտաքին քաղաքականության առումով տարբեր դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները:

Վարդան Օսկանյանի գլխավոր դաշնակից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը համարվում են ռուսամետ գործիչներ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտնի է հակառուսական հայացքներով, իսկ հնարավոր դաշնակից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արեւմտամետ գործիչ է համարվում:

«Մենք կատեգորիկ մերժում ենք մետությունները, կան Հայաստանի շահեր, եւ մենք հետամուտ ենք լինելու  Հայաստանի շահերին։ Իմ անունը միայն ու միայն առնչվում է կոմպլեմենտարիզմի հետ։ Եթե մենք խոսում ենք արտաքին քաղաքականությունից, բոլորի մոտ այն ընկալումը կա, որ եթե մենք գալու ենք իշխանության, կիրառվելու է կոմպլենմետարիզմի սկզբունքը։ Սա բոլորին ակնհայտ է, ես այդ գաղափարախոսության հիմնադիրն եմ եւ տասը տարի կիրառել եմ, որը իր հստակ արդյունքներն է տվել, համեմատություն չկա այսօրվա արդյունքների հետ։ Բոլոր ուղղություններով լավ հարաբերություններ ենք ունեցել եւ կարողացել ենք այդ կոնտեքստում Հայաստանի շահերը հետապնդել։ Դա նաեւ ունեցել է իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Եւ Ռուսաստանի հետ ունեցել ենք փայլուն հարաբերություններ, ստրատեգիական գործընկերություն, եւ Միացյալ նահանգների հետ բարձր հարաբերություններ ենք ունեցել, Եվրամիության հետ էլ  պահել ենք մեր  հարաբերությունները։ Մեր դաշինքում կոմպլեմենտարիզը կլինի առանցքային եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը տեղավորվում եմ այդ մոտեցումներում»,-ասաց Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, որ  «Ժառանգության» հետ արտաքին քաղաքականության առումով որոշ հարցերի շուրջ կան անհամաձայնություններ կան,  բայց դրանք հարթելի են:

«Կարող է շեշտադրումների որոշ փոփոխություններ լինեն, բայց ես համոզված եմ, որ կկարողանանք ի վերջո հասնել լուրջ հայտարարի։ Բոլոր  տարաձայնությունները հարթելի են»,-ասաց նախկին արտգործնախարարը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ