Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք է տվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Անդրիաս Ղուկասյանի դիմումին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

 «ՄԻԵԴ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 39-րդ, 40-րդ եւ 41-րդ հոդվածներով, վիճարկում ենք կալանքի օրինականությունը, որը խախտում է նաեւ նրա մյուս իրավունքները՝ նաեւ  քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքը»,– ասաց փաստաբանը:

Կարեն Մեժլումյանն ասաց, որ ՄԻԵԴ դիմումն ուղարկվել է հունվարի 18-ին, դատարանին խնդրել են գործը քննել արագացված կարգով։ ՄԻԵԴ-ից պահանջել են հիմնական բողոքը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։