News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Աննա Ղազարյան, 27 տարեկան: Ավարտել է Երեւանի Հայ -ռուսական համալսարանի Սոցիալ-մշակութային ծառայության եւ տուրիզմի ֆակուլտետը: Արդեն 4 տարի ապրում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, օդանավի ուղեկցորդուհի է: Սիրում է ճամփորդել, ազատ ժամանակ զբաղվում է յոգայով, քրոսֆիթով եւ քիքբոքսինգով: 

Հաճախ կարող ես լսել, որ տեղի բնակիչներն աներեւակայելի հարուստ են, աշխատելու կարիք չունեն: Դա պատրանք է: Ինչպես ամենուր, այստեղ նույնպես շատերը ծանր աշխատանքով են վաստակում:

Դուբայ հասնելով՝ օդանավակայանում աչքի ցանցաթաղանթի սքանավորում պետք է անցնել: Եթե արտաքսվել եք երկրից, իսկ հետո փոխել անձնագիրն ու նույնիսկ քաղաքացիությունը, դա չի փրկի նորից արտաքսվելուց:

Առաջին բանը, որն ապշեցրեց այդ երկրում, ճանապարհներն էին: Դրանք իդեալական են: Կարծես ոչ թե ընթանում, այլ լողում ես:

ԱՄԷ-ում կարելի է հանդիպել ցանկացած ազգության միգրանտի: Մշտական բնակություն հաստատած օտարերկրացիներին էքսպատ են կոչում, ընդհանուր առմամբ, հարգալից են վերաբերվում նրանց:

Եթե փորձեմ օտարերկրացիներին դասակարգել ըստ մասնագիտության, ապա ընդհանուր առմամբ կարելի է այսպես ասել. հնդիկներն ու պակիստանցիները շինարարներ են, հավաքարար կամ առաքիչ, ֆիլիպինցիները, բանգլադեշցիները, չինացիները՝ հյուրանոցներում հավաքարար, տնային սպասավորներ, ռուսները, ուկրաինացիներն ու ԱՊՀ այլ երկրների եւ արեւելյան Եվրոպայի քաղաքացիները՝ խոշոր առեւտրի կենտրոններում վաճառողներ, հյուրանոցներում ադմինիստրատորներ, ռեստորաններում մատուցողներ, Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ զարգացած այլ երկրներից ժամանածներն աշխատում են ֆինանսական հատվածում, իսկ ԱՄԷ-ի քաղաքացիները, որպես կանոն, աշխատում են պետական հատվածում:

Ի դեպ՝ աշխատանքային շաբաթն այստեղ սկսվում է կիրակի, ուրբաթ եւ շաբաթ հանգստյան օրեր են:  

Ալկոհոլային խմիչք գնելու, օգտագործելու եւ պահելու հաար հատուկ արտոնագիր է անհրաժեշտ՝ liquor license, որը տրվում է միայն 21 տարին լրացած ոչ մահմեդականներին: Դա է պահանջում օրենքը, որին, սակայն, ոչ ոք խստորեն չի հետեւում: Ստուգումներ անցկացվում են որեւէ միջադեպի դեպքում:

Ամենատարածված ըմպելիքը կարակ թեյն է: Այն սեւ թեյի եւ կաթի, հիլի, շաքարի խառնուրդ է: Այն շատ տարածված է Հնդկաստանում եւ Պակիստանում, որտեղից էլ ԱՄԷ են բերել բազմաթիվ աշխատանքային միգրանտները:

ԱՄԷ-ում բացահայտորեն անծանոթ մարդկանց լուսանկարել չի կարելի: Եթե շատ եք ուզում ինչ-որ մեկին նկարել, հարկավոր է թույլտվություն հարցնել:

Երկրում ինտերնետն էժան չէ, բայց հատուկ փաթեթ ընտրելու դեպքում կարելի է տնտեսել: «Вконтакте» սոցցանցն արգելված չէ: Չեմ կարող նույնն ասել Skype-ի մասին, բայց ես օգտվում եմ դրանից: Կարող եմ ասել միայն, որ այստեղ հնարավոր չէ օգտվել WhatsApp-ի, Viber-ի, Facebook-ի եւ այլ սոցցանցերի միջոցով զանգահարելու հնարավորությունից:

Արաբները հաճախ երեխաների ուսման համար նախապատվությունը տալիս են օտար դպրոցներին: Բազմիցս եմ նկատել, որ նրանց երեխաներն անգլերենն ավելի շատ են օգտագործում, քան արաբերենը: Երիտասարդությունը հիմնականում հրաշալի տիրապետում է անգլերենին:

Հանցագործությունների մակարդակն այստեղ ցածր է, բայց երբեք չեմ տեսել, որպեսզի ավտոմեքենաները բաց թողնեն, չնայած շատերն են այդ մասին ասում:

ԱՄԷ-ում մահապատիժ կա, կիրառվում է նաեւ մտրակահարության պրակտիկան: Հաճախ նաեւ որպես պատիժը կիրառվում է հանրօգուտ աշխատանքի ձեւով:

Փողոցում հայհոյելը և անպատշաճ ժեստեր ցույց տալն արգելված է, դրա համար կարող են տուգանել: Տուգանք կարող է սահմանվել նաեւ կեղծ տեղեկություն տարածելու համար (շուրջ 1 մլն դիրհամ՝ շուրջ 280 հազար դոլար), այդ թվում՝ Facebook-ի եւ այլ սոցցանցերի միջոցով: Փողոցում աղբ թափելու համար տուգանքի չափը 500 դիրհամ է (շուրջ 140 դոլար), հանրային վայրերում թքելը 500-1000 դիրհամ կարժենա (140-280 դոլար): Եթե ավտոմեքենան կեղտոտ է, ստիպված կլինեք վճարել 500 դիրհամ: Չնախատեսված վայրում մեքենան լվանալու համար տուգանքի չափը 100 դիրհամ է (28 դոլար). այստեղ չես կարող դույլով ջուր վերցնել ու հենց տանդ կողքին լվանալ մեքենադ:

Օրվա ցանկացած պահի եւ ցանկացած վայրում ինձ անվտանգ եմ զգում: Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում եւ համեմատելու բան ունեմ: Ամենեւին էլ ոչ բոլոր երկրներում կարող են անվտանգության նման բարձր մակարդակ տեսնել:

Կանայք կարող են տղամարդկանց հետ տրանսպորտ նստել, բայց մետրոյում եւ ավտոբուսներում միայն կանանց համար նախատեսված հատվածներ կան: Եթե այնտեղ տղամարդ նստի, կտուգանվի: Նույնիսկ կանանց համար նախատեսված տաքսիներ կան, որոնց վարորդները նույնպես կանայք են:

Դուբայում եւ Աբու Դաբիում որոշ բանկոմատներ ոսկու ձուլակտորներ են տալիս: Ոչ ոքի չեմ ճանաչում, որ օգտվել է այդ ծառայությունից, բայց նման հնարավորություն կա:

Ռամադանի ընթացքում բոլորին, այդ թվում՝ օտարերկրացիներին եւ ոչ մահմեդականներին, արգելվում է մինչեւ մայրամուտ ուտել եւ խմել փողոցում: Դա կարելի է անել տանը կամ այն հատուկենտ ռեստորաններում, որոնց պատուհանները պինդ փակում են՝ հավատացյալների զգացմունքները չվիրավորելու համար։ Չեն աշխատում նաեւ գիշերային ակումբները։

Մինչեւ հիմա սովոր չեմ այն բանին, որ ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ 50 աստիճան։

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ