Առողջապահության նախարար, նորաթուխ ՀՀԿ-ական Լեւոն Ալթունյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ մեխանիզմներով է առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվե ապահովելու Հանրապետական կուսակցության օգտին:

«Իմ բոլոր ընկերներին ուղղակի կտեղեկացնեմ,  որ ես պլանավորում եմ քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, մնացածը իրենց որոշման հարցն է»:

Հարցին` վստա՞հ է, որ ընկերները կհետեւեն իր օրինակին, պատասխանել է. «Կարծում եմ` իրենք ինձ հարգում են»:

Դիտակմանը` իր այդ մեթոդով քանի՞ ձայն կապահովվի հայրենի կուսկացության օգտին, Ալթունյանը նեղսրտել է, թե լավ ընկերները շատ չեն լինում, որքան ստացվի` ստացվի: