Վարշավայից ոչ հեռու գտնվող Մինսկ -Մազովեցկի քաղաքի ոստիկանները ոչնչացրել են ծխախոտի ապօրինի արտադրամաս։ Ձերբակալվել է 8 մարդ, հայտնաբերվել ծխախոտի 10 հազար լիքը՝ ու 100 հազար դատարկ տուփ, հայտնում է RMF24 ռադիոն։
8 ձերբակալվածներից հինգը Ուկրաինայի քաղաքացիներ են, երկուսը՝ Հայաստանի, եւս մեկը՝ Վարշավայի բնակիչ է։ Չորս ուկրաինացիներին մեղադրել են որպես հանցախմբի մեղսակիցների։ Մյուսները՝ լեհը, ուկրաինացին ու երկու հայերը համարվել են հանցախմբի անդամներ։ Ընդ որում երկու հայերին մեղադրել են ամենախիստ հոդվածով՝ որպես հանցախմբի պարագլուխներ։
Հայերից մեկին կալանավորել են դատարանի դահլիճում, երկրորդի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ են կիրառելու՝ ոստիկանական հսկողություն, երկիրը չլքելու մասին ստորագրություն, նաեւ գրավ։
Հայերին, որպես խմբավորման առաջնորդների, սպառնում է մինչեւ 10 տարվա, իսկ մյուսներին՝ մինչեւ 5 տարվա ազատազրկում։