News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլից Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգներում շքեղ հարսանիքների անցկացման արգելք կմտցվի՝ հարսնացուի ծնողները 500-ից ավելի մարդու չեն կարող հրավիրել, իսկ փեսացուի կողմից հրավիրյալների թիվը 400 մարդը չպետք է գերազանցի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Դրանից բացի, հարսանյաց խնջույքի ժամանակ չպետք է 7-ից ավելի ճաշատեսակ մատուցվի, որպեսզի «մթերքների վատնումը» բացառվի:

Շրջանային խորհրդարանի անդամներից մեկն առաջարկել է արգելքը տարածել երկրի ամբողջ տարածքի վրա:

Որոշումը կայացվել է հարսանյաց հանդեսների աղմուկի եւ թափոնի ահռելի քանակի պատճառով քաղաքացիների բազմաթիվ բողոքներից հետո:

Տեղական իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել էին 1984 թվականին, սակայն զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ էին համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ