News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Եվրոպայում գրանցվել են ռադիոակտիվության խորհրդավոր բռնկումներ ու ոչ ոք չի հասկանում, թե որն է պատճառը»,- գրում է Independent-ը։ Պարբերականի փոխանցմամբ Եվրոպայի տարբեր մասերում հայտնաբերվել է փոքր քանակության «Յոդ 131» ռադիոակտիվ նյութ, որը մարդածին ծագում ունի։ Այդ նյութը սկզբում հայտնաբերվել է Նորվեգիայի հյուսիսում՝ հունվարի սկզբին, իսկ հետո աստիճանաբար այն սկսել է տարածվել նաեւ Եվրոպայի մյուս մասերի վրա։

Նորվեգիայի իշխանությունները միայն վերջերս են հայտնել այդ նյութի հայտնաբերման մասին։ «Հնարավոր է ուշ հայտնելու պատճառն այն է, որ այդքան էլ հասկանալի չէր, թե որտեղից է հայտնվել այդ նյութը ու ինչու է այն տարածվում», ասվում է հոդվածում

«ԱՄՆ-ն մասնագիտացած օդանավեր է ուղարկել Եվրոպա՝ նյութի աղբյուրը նույնականացնելու համար, բայց պարզ չէ՝ հաջողվել է դա անել, թե ոչ»

«Որոշ փորձագետներ նշում են, որ ճառագայթումը, ըստ երեւույթին, Նորվեգիայի հյուսիսային մասից է տարածվել, որտեղ Ռուսաստանը գուցե գաղտնի ատոմային փորձարկում է իրականացրել», գրում է հոդվածագիրը։ «Յոդ 131»-ը օգտագործվում է նաեւ քաղցկեղի ու այլ հիվանդությունների բուժման համար։ «Այն, թե ինչ ձեւով է հայտնաբերվել նյութը, հնարավոր է վկայում է այն մասին, որ այն հատուկ ստացված է եղել, այդ դեպքում հնարավոր է , որ արտահոսքը տեղի է ունեցել դեղերի գործարանից, որն այդ մասին չի հայտնել իշխանություններին»,- ասվում է հոդվածում։

«Քամու փոխվող ուղղությունը թույլ չի տալիս պարզել ճառագայթման աղբյուրը, հնարավոր է միայն ենթադրություն անել, որ արտահոսքը տեղի է ունեցել արեւելյան Եվրոպայի մոտակայքում»,- հավելում է լրագրողը

«Այս պահին Եվրոպայում նյութի պարունակության քանակը սպառնալիք չի ներկայացնում», գրում է թերթը, վկայակոչելով Ճառագայթային պաշտպանության ու ատոմային անվտանգության ֆրանսիական ինստիտուտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ