News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը՝ Կիմ Չեն Նամին, սպանել են VX գազի օգնությամբ. ֆորֆորային օրգանական մարտական թունավոր նյութ՝ նյարդապաթոլոգիական գործողությամբ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Մալայզիայի քննչական մարմինները:

AFP-ն պարզաբանում է, որ գազի մնացորդները հայտնաբերվել են Կիմ Չեն Նամի դեմքին եւ աչքերին:

Կիմ Չեն Նամին սպանել են փետրվարի 13-ին: Նրա վրա երկու կանայք հարձակվել են Կուալա Լումպուրի օդանավակայանում: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:

Մալայզիայի  իշխանությունները ենթադրում են, որ սպանության հետեւում կանգնած է Փհենյանը: Գործով, ընդհանուր առմամբ, 10 կասկածյալ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ