News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հորդանանի ՌՕՈՒ F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Սաուդյան Արաբիայի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալության տվյալներով այդ կործանիչը մասնակցում էր Եմենում Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ արաբական կոալիցիայի գործողություններին։Օդաչուն կատապուլտի միջոցով վայրէջք է կատարել, նրան հենց այսօր կվերադարձնեն հայրենիք։

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը մի կողմից՝ հուսիտ խռովարարների ու նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհին հավատարիմ բանակի մի մասի եւ մյուս կողմից՝ նրանց կողմից արտաքսված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի զորքերի միջեւ, որոնց աջակցում է արաբական կոալիցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ