News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը ֆրանսիական լրատվամիջոցներին մեղադրել է նախագահի միայն մեկ թեկնածուին՝ Էմանուել Մաքրոնին աջակցելու համար, հայտնում է The Local-ը:

Նանտում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս քաղաքական գործիչը ֆրանսիական մամուլի գործողությունները համեմատել է ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ ամերիկյան գործընկերների աշխատանքի հետ, որը հանգեցրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ լրագրողների վեճին: «Լրատվամիջոցներն իրենց թեկնածուին են ընտրել եւ հիստերիկորեն քարոզում են նրա օգտին»,- ասել է նա:

Լը Պենի խոսքով՝ լրագրողները բարձրաձայնում են միայն բարոյական բարձր նորմերի մասին, որոնք պետք է պահպանել, հայտարարում են, որ վերլուծում են միայն փաստերը, բայց հենց սկսում են նրանց քննադատել, անմիջապես սկսում են մամուլի ազատության վրա հարձակվելու մասին բղավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ