News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունում բացառում են Աբխազիայով երկաթգծի բացումը՝ որպես վրաց–ռուսական սահմանին «Կազբեգ–Վերին Լարս» անցակետի այլընտրանք։

Աբխազիայի երկաթգծերի բացման հարցն ակտուալ է դարձել Թբիլիսի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցից հետո։ Նախօրեին վերջինս հայտարարել է, որ պայմանավորվել են «Կազբեկ–Վերին Լարս»  այլընտրանքի մասին։

Վրաստանում ընդդիմությունը մտավախություն է հայտնել, որ որպես այլընտրանքային  ուղի քննարկվում է Աբխազիայի երկաթուղու բացումը։

Այս դեպքում Ռուսաստանը կարող էր Վրաստանի տարածքով կապվել եւ ապրանքներ ներկրել Հայաստան։ Սակայն համաձայն պաշտոնական Թբիլիսիի՝ քանի դեռ չի լուծվի Վրաստանում տարածաշրջանների հետ , կապված  հակամարտությունը, իշխանությունները չեն պատրաստվում Ռուսաստանի հետ վերականգել շփումը երակթուղու աբխազական հատվածով։

Ամենախոշոր՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունում այսօր հայտարարել են, որ իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում Աբխազիայի երկաթուղին բացելու վերաբերյալ եւ պահանջում հրապարակել Հայաստանի հետ բանակցությունների մանրամասները։

Սակայն կառավարությունում նման մեղադրանքները բացառապես հերքել են։ 

«Առաջին անգամ եմ լսում։ Այդ տեղեկությունը հավաստի չէ։ Կառավարությունում նույնիսկ այդ կոնկրետ նախագիծը չի քննարկվել։ Այնպես որ, դա սուտ է», -ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ