News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության THAAD համալիրի տեղակայման դեմ եւ անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի անվտանգության ոլորտում իր շահերը պաշտպանելու համար, ամեն ինչի պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան: «Սինհուայի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը:

Նա նշել է, որ Հարավային Կորեայում THAAD-ի տեղակայումը լրջորեն կխախտի տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը եւ տարածաշրջանի համապատասխան երկրների, այդ թվում՝ Չինաստանի անվտանգության ոլորտում ռազմավարական շահերը:

Նրա խոսքով՝ չինական կողմը քանիցս ընդգծեռլ է, որ Չինաստանն ըմբռնումով է մոտենում համապատասխան կողմերի հիմնավորված մտահոգությանը անվտանգության ապահովման հարցերում, սակայն մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուս երկրների անվտանգությունը վնասելու հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ