News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան կոչ է անում Եվրոպային, որը հիմա բոլոր կողմերից, այդ թվում ներսում քաղաքական տարատեսակ խնդիրների է բախվում, ավելացնել ներդրումները ՆԱՏՕ-ում ու ավելի շատ ուշադրություն հատկացնել պաշտպանությանը, գրում է Bloomberg–ը։

«Պաշտպանության քննարկումն այն տարրերից մեկն է, որը մեզ հնարավորություն է տալիս եվրոպացիներին երաշխավորել, որ Բրյուսելը կարող է հոգ տանել նրանց անվտանգության մասին։ Մեր օրերում դա շատ բարձրագոչ հայտարարություն կլիներ»,- ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն գործակալությանը տված հարցազրույցում։

Հեղինակը նշում է, որ եթե գոնե Գերմանիան ու Ֆրանսիան մինչեւ 2024 թ․ պաշտպանական ծախսերին հատկացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսը, նրանց պաշտպանական ծախսերը կհասնեն 40 մլրդ դոլարի, ինչը կազմում է ռուսական ծախսերի գրեթե երկու երրորդը։

«Ես վստահ եմ, որ Եվրոպայու մ մարդիկ ու ընտանիքները իրենց մի քիչ անվստահ են զգում,- ասել է Նիյնիստյոն,- Կարծում եմ մեր միության գլխավոր խնդիրն է անել այնպես, որը բոլորը կարողանան ապրել խաղաղության մեջ, զարգացնելով իրենց հասարակությունը» ։ Նախագահի խոսքով, ինքը շփվում է Մոսկվայի, Բեռլինի ու Վաշինգթոնի հետ, չնայած նրան խանգարում են ինքնահռչակ միջնորդները, որոնց ոչ մեկը նման դերակատարում չի տվել, ասվում է հոդվածում։ «Ֆինլանդիան գուցե ավելի հաճախ է շփվում Ռուսաստանի հետ, քանի որ մենք Ռուսաստանին մոտ ենք աշխարհագրական դիրքով,- ասել է Նիյնիստյոն,- Երկխոսությունը պահպանելը մեր անվտանգության քաղաքականության սյուներից մեկն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ