News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներ տեղեկատվության արտահոսքի հետեւում՝ ուղղված ինձ վարկաբեկելուն, կանգնած են նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա մարդիկ։ Այս մասին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կարծում եմ, որ նախկին նախագահ Օբաման է կանգնած դրա հետեւում, քանի որ նրա մարդիկ հաստատ կանգնած են այդ բանի հետեւում։ Որոշ արտահոսքեր, հավանական է, դուրս են գալիս, հենց  այդ խմբից», — ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ ինքը խոսում է «շատ լուրջ արտահոսքերի մասին», որոնք ծայրահեղ բացասաբար են անդրադառնում երկրի ազգային անվտանգության վրա։ Սակայն Թրամփը չի հստակեցրել՝ կոնկրետ ինչպիսի արտահոսքերի մասին է խոսքը։

Նա նաեւ ընդգծել է, որ ոչ ոք երբեք հաստատ չգիտի, թե ինչ է տեղի ունենում ԱՄՆ քաղաքականության վարագույրներից այն կողմ։

Թրամփի կարծիքով՝ իր քաղաքական կարիերային վերաբերող արտահոսքերը, հավանական է, կշարունակվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ