News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսում փորձում են կազմակերպել Ռուսաստանի տնտեսական շրջափակումը, հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր հակառակորդները կոնգրեսում ամեն կերպ փորձում են տրորել ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններում դրական ցանկացած ծիլ։ Հունվարին նրանք ներկայացրել էին օրինագիծ, որը նախատեսում է կոդիֆիկացնել պատժամիջոցները , որոնք օբամայական հրահանգներով են սահմանվել, որպեսզի Թրամփը չկարողանա դրանք չեղարկել իր կամքով։ Ավելին, առաջարկում են ընդլայնել ու խստացնել սահմանափակումները ու նույնիսկ փորձում են շանտաժով ստիպել, որ երրորդ երկրներն էլ հետեւեն դրանց։ Այսինքն, ըստ էության նրանք ուզում են կազմակերպել Ռուսաստանի տնտեսական շրջափակման պես մի բան»,- ասել է Ռյաբկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ