News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ մտադիր չէ մամուլի հետ շփվելուն շատ ժամանակ հատկացնել, հաղորդում է BBC-ն:

«Ես այն մարդը չէ, ում նկատմամբ լրատվամիջոցները լայն հասանելիություն ունեն: Անձամբ ինձ լրատվամիջոցների հետ նման շփումները պետք չեն: Ես հասկանում եմ, որ կարեւոր է պատմել մեր աշխատանքի ընթացքի մասին, բայց դրանով հանդերձ, ինչպես ինձ թվում է, դրանում իմաստ կա միայն այն դեպքում, երբ արդեն ինչ-որ արդյունքի ես հասել», - ասել է նա:

«Մենք պետք է հսկայական աշխատանք տանենք: Եւ երբ ես պատրաստ լինեմ խոսել այն մասին, ինչ մենք փորձում ենք անել, կհամաձայնեմ խոսել: Սակայն ես ցանկություն չունեմ ամեն օր հասանելի լինել լրատվամիջոցներին միայն այն բանի համար, որ ինձ ավելի հաճախ մեջբերեն թերթերում», - հավելել է նա:

Լրատվամիջոցների հետ շփման թեման բարձրացավ այն բանից հետո, երբ Թիլերսոնը Ասիական-Խաղաղօվկիանոսյան երկրներ պաշտոնական շրջագայությնան մեկնելիս հրաժարվեց իր հետ վերցնել պետդեպարտամենտի թղթակիցներին: Արդյունքում նրանք տվյալ վայր հասել են ինքնուրույն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ