News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի միգրացիոն ծառայությունը դրական է պատասխանել է  թուրք սպաներին ապաստան տալու դիմումին։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները Եվրոպայում տարբեր ծառայություններում գտնվող թուրք զինվորականներին որպես մեղադրյալ կանչել են Թուրքիա, սակայն շատերը ապաստան են խնդրել տվյալ երկրի իշխանություններից եւ մնացել։ Հերթական թուրք զինվորականների խումբի խնդրանքը բավարարել է Նորվեգիայի միգրացիոն ծառայությունը։

Թուրք զինվորականներն իրենց դիմումի մեջ նշել են, որ իրենք կապ չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն եթե իրենք վերադառնան, իրենց սպառնումէ  Էրդողանի անօրինական հաշվեհարդարը։  Զինվորականների ընտանիքիների անդամներին եւս թույլատրվել է մնալ Նորվեգիայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ