News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթական ելույթի ժամանակ կրկին Եվրոպային կոչ է արել հավատարիմ լինել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, Եվրոպային ուղղված իր կոչում ասել է․ «Մեզ մատ թափ տվող եվրոպացիներին եմ ասում։ Թուրքիան այն երկիրը չէ, որին հրեք, պատվի հետ խաղաք, նախարարներին վռնդեք, քաղաքացիներին գետնի վրա քարշ տաք։ Ամբողջ աշխարհում հետեւում են ձեր քայլերին։ Եթե այդպես շարունակեք, եվրոպացին որեւէ տեղ անվտանգ փողոց չի կարող դուրս գալ։ Եվրոպային կոչ ենք անում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու ազատությանը հարգանքով վերաբերվել»,-ամենայն լրջությամբ ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ