News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական արժեքները, ժողովրդավարությունն ու ազատությունն ահաբեկչության միջոցով հաղթելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ազգին հասցեագրված ուղերձում։ Նա տեղի ունեցածն անվանել է «նողկալի ահաբեկչություն»։ Այդուհանդերձ, Մեյը հայտնել է, որ Բրիտանիան չի բարձրացնի ահաբեկչական վտանգի մակարդակը։ Նա նշել է, որ մարտի 23-ին խորհրդարանը կաշխատի սովորական ռեժիմում։

Նրա խոսքով, Լոնդոնի բնակիչները ու հյուրերը «միասին առաջ են շարժվելու, չենթարկվելով ահաբեկչությանը ու թույլ չտալով, որ ատելության ու չարիքի ձայները պառակտեն մեզ»։ Վարչապետը բարձր է գնահատել Վեսթմիսթերում հարձակման ժամանակ ոստիկանության ու անվտանգության ծառայությունների «բացառիկ քաջությունը»,  նաև պատշաճն է մատուցել արտակարգ ծառայություններին։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիսթերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա։Դրանից հետո նա փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Զոհվածների թվում են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ