News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդական Bombardier Transportation AB ընկերությանը կասկածում են Մեծ Բրիտանիայում գրանցված ստվերային ընկերության միջոցով Ադրբեջանի անհայտ պաշտոնատար անձանց 2 մլն դոլարի չափով կաշառք վճարելու մեջ, հայտնում է Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հարցերով կենտրոնը (OCCRP

 Դատախազությունը համարում է , որ Bombardier ընկերությունը կաշառք է փոխանցել Multiserv Overseas Ltd ընկերության միջոցով, որը ըստ ամենայնի, միայն թղթի վրա գոյություն ունի։

Bombardier-ի ղեկավարներից մեկը Շվեդիայում ձերբակալվել է, իսկ մի քանիսն էլ հարցաքննվել։ Շվեդ դատախազ Թոմաս Ֆորսբերգը հայտնել է, որ ընկերությունը մեղադրվում է ադրբեջանական իշխանությունների հետ հանցավոր դավադրության ու Բաքվի հետ գործարք կնքելու նպատակով կաշառք վճարելու մեջ։

2013-ին Bombardier-ը, որը ազդանշանային համակարգերի համար երկաթգծային սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, 350 միլիոն դոլարանոց տենդեր է շահել երկաթգծային փոխարկիչների ու ազդանշանների համար Ebilock-950 արգելափակման համակարգերը Ադրբեջան մատակարարելու համար։ Որպես միջնորդ Multiserv –ը երկու պայմանագրի համար ստացել է 85․5 մլն դոլար։

Առաջին պայմանագիրը, որը ստորագրվել է 2014-ի հունվարի 27-ին, ցույց է տալիս, որ Bombardier Transportation (Signal) Ltd.–ի մասնաճյուղը Multiserv Overseas –ից պատվիրել է EBILock համակարգերի 46 կոմպլեկտ՝ 104․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, Ադրբեջանի 46 կայանների համար։

Սակայն երկրորդ պայմանագրում նշված է, որ Multiserv Overseas –ը որպես միջնորդ գրեթե հնգակի բարձրացրել է սարքավորման գինը։ Ըստ երկրորդ պայմանագրի, Multiserv-ը նույն կայարանների համար նույն սարքավորումները պատվիրել է Bombardier Sweden–ից, բայց վճարել է 19 մլն, այսինքն գինն աճել է ավելի քան 450 տոկոսով։

Փորձագիտական հաշվետվությունները ցույց են տալիս, որ սարքավորումները երբեք չեն առաքվել Multiserv, այլ ուղարկվել են ուղիղ Ադրբեջան։

Կոռուպցիայի հարցերով փորձառու քննիչ Սթեն ԼԻնդսթրյոմը հայտնել է, որ կոռուպցիոն գործարքը միակ ողջամիտ բացատրությունն է գների նման աճի համար։ Նա ասում է, որ այդ գումարը «ի վերջո կհայտնվի այն անձանց գրպաններում, որոնք հավանաբար զգալի ազդեցություն են ունեցել Ադրբեջանում բիզնես որոշումների վրա։

Bombardier Transportation  բեռլինյան գրասենյակի կապերի բաժնի ղեվավար Կլաաս Բելինգը հաստատել է, որ Bombardier Transportation Sweden –ի որոշ աշխատակիցներ հարցաքննվել են շվեդական ոստիկանության կողմից։ «Հիմա դեռ վաղ է հետաքննության արդյունքների մասին որեւէ հայտարարություն անելու համար»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ