News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Ռուսաստանին ու Ֆրանսիային միանալու կոչ է արել՝ աշխարհը գլոբալիզմից եւ իսլամական ֆունդամենտալիզմից փրկելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Լը Պենն այդ հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պետդումայի հրավերով Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Լը Պենի խոսքով՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները «միշտ զարգացել են բարեկամական ուղով, եւ այսօր դրանց վատթարացման իրական պատճառներ չկան»։

Իր ելույթի ժամանակ Մարին Լը Պենն ասել է նաեւ, որ «Ֆրանսիան դադարել է գերիշխող երկիր լինել՝ հատկապես առեւտրական հարաբերություններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ