News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեք մարդ վիրավորվել է Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Տուժողների թվում է 14 տարեկան մի դեռահաս, փոխանցում է BBC-ն: 

La Voix du Nord պարբերականը հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել մետրոյի Porte d'Arras կայարանում: Տեղական իշխանությունները լուրը հաստատել են: Հաղորդվում է, որ 14-ամյա դեռահասը ոտքից է վիրավորում ստացել, եւս մեկ մարդ վիրավորվել է պարանոցից: Նրանք հոսպիտալացվել են: Երրորդ տուժողը ինքնուրույն է գնացել Saint-Vincent-de-Paul հիցանդանոց:

France Bleu Nord ռադիոկայանը հայտնել է, որ կրակողը դեպքի վայրից փախել է: Ռադիոկայանի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել կայանատեղիիում, որտեղ ոստիկանները մոտ մեկ տասնյակ պարկուճներ են հայտնաբերել:

La Voix du Nord-ի տեղեկություններով՝ հետաքննության նախնական տվյալներով կրակած մարդը որոշել էր ինչ-որ մեկի հետ հաշիվներ մաքրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ