News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկարաժամկետ հեռանկարում Ասիայի երկրներում կայուն խաղաղությունն անհնար է առանց Աֆղանստանում իրավիճակի կայունացման: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ֆազլ Հադի Մուսլիմյարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աֆղանստանում կայունությունը ամբողջ տարածաշրջանում կայունության հիմքն է: Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցը ուղղակիորեն կապված է չինական «գոտիներ եւ ճանապարհներ» (Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին եւ 21-րդ դարի Ծովային մետաքսի ճանապարհը) ռազմավարության իրականացման հաջողության հետ»,- ասել է նա Բոաոյում Ասիական տնտեսկան համաժողովի բացման արարողության ժամանակ:

Մուսլիմյարի խոսքով՝ ծայրահեղականության, մասնավորապես «Իսլամական պետության» դեմ պայքարը Ասիայի բոլոր երկրների խնդիրն է: «Եթե հասնենք Աֆղանստանում խաղաղության վերահաստատմանը, հեռանկարում պատերազմը կարող է տեղափոխվել Չինաստան»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ