News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԿԸՀ կողմից ներկայացրած նախնական տվյալների համաձայն, ՀՀԿ-ի կողմից տարածքային ցուցակներով մանդատ կստանան  27 թեկնածուներ:

Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, որից 28-ը՝ համապետական ցուցակով, 27-ը՝ տարածքային ցուցակներով եւ եւս 3 թեկնածու ազգային փոքրամասնություններից:

Հատկանշական է, որ 13 ընտրատարածքներից երկուսում ՀՀԿ-ից պատգամավոր կդառնան մեկական թեկնածուներ (թիվ 7 եւ 13), 3 ընտրական տարածքներից (3, 5 եւ 9) մանդատ կստանան 3-ական թեկնածուներ, իսկ մնացած ընտրական տարածքներից՝ 2-ական թեկնածուներ:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից տարածքային ցուցակներով մանդատ ստացող թեկնածուներին՝ ըստ ընտրական տարածքների.

Թիվ 1

Ռոբերտ Սարգսյան (Տարոն Մարգարյանի աներորդին է)

Միհրան Պողոսյան (ԴԱՀԿ նախկին պետ)

Թիվ 2

Արման Սահակյան (Գալուստ Սահակյանի որդին է)

Արտակ Սարգսյան (ՍԱՍ-ի Արտակ)

Թիվ  3

Սամվել Ալեքսանյան

Արայիկ Հովհաննիսյան

Կորյուն Նահապետյան

Թիվ 4

Հակոբ Բեգլարյան (Գագիկ Բեգլարյանի եղբայրն է)

Հարություն Կարապողոսյան

Թիվ 5

Արայիկ Գրիգորյան (Ավշարի Արայիկ)

Մուրադ Մուրադյան

Ալիկ Սարգսյան (նախկին ոստիկանապետ)

Թիվ 6

Նահապետ Գեւորգյան (Նավո)

Սեյրան Սարոյան

Թիվ 7

Նաիրի Սահակյան

Թիվ 8

Կարեն Բոթոյան

Ռաֆիկ Գրիգորյան

Թիվ 9

Կարեն Կարապետյան (Սամվել Կարապետյանի եղբայրն է)

Վահրամ Բաղդասարյան

Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադի)

Թիվ 10

Սամվել Սանամյան

Անդրանիկ Հարությունյան («Գազպրոմ»-ից)

Թիվ 11

Արման Սահակյան

Ֆելիքս Ցոլակյան

Թիվ 12

Վահե Հակոբյան (Սյունիքի մարզպետ)

Աշոտ Արսենյան

Թիվ 13

Գրիգոր Ավալյան

Նշենք, որ ՀՀԿ-ի կողմից մանդատ կստանան նաեւ կուսակցության համապետական ցուցակի  28 թեկնածուներ:

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացնի ապրիլի 9-ին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ