News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխիայի խորհրդարանի պատգամավորները ապացուցել են, որ Չեխիան ինքնիշխան երկիր է, որին չի կարելի շանտաժի ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Ռոբին Բյոնիշը, որը Չեխիայի խորհրդարանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը։

Ապրիլի 25-ին բանաձեւն ընդունվել է 104 «կողմ» ձայներով։ Փաստաթղթում Հայոց ցեղասպանությունը որակված է մարդկության դեմ հանցագործություն։ «Ես ուրախ ու գոհ եմ Պատգամավորների պալատի այս քայլից։ Ինչ վերաբերում է Չեխիայի ու Հայաստանի հարաբերություններին, ապա դրանք հոյակապ մակարդակի վրա են։ Ցեղասպանոթյան պաշտոնական ճանաչումն էլ այս առումով հավելյալ դրական քայլ է»,- ասել է Բյոնիշը, Չեխիայի ու Հայաստանի միջեւ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահը։

Պատասխանելով այն հարցին, արդյոք  ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումները կանխելու մասին փաստաթղթում նշված  կոչը վերաբերում է Մերձավոր արեւելքում փոքրամասնությունների հետ կապված իրավիճակին, խորհրդարանականը շեշտեց, որ դա ընդհանուր ձեւակերպում է ու վերաբերում է ընդհանուր իրավիճակին։ «Այն ներկայացնում է Չեխիայի ավանդական արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ