News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը։ Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։

«Սեպտեմբերին Հայաստան է նախատեսում այցելել կոնգրեսականների պատվիրակություն, եւ եթե իմ ընտրատարածքում որեւէ կարեւոր բան տեղի չունենա, որը կպահանջեր իմ ներկայությունը, հույս ունեմ կայցելեմ Հայաստան այդ շրջանում»,- ասել է նա եւ հավելել. «Երբ Հայաստան էի մեկնել նախագահական պատվիրակության կազմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինձ բոլորն ընդունում էին գրկաբաց: Ես ինձ զգում էին ինչպես հարազատ ընտանիքում»:

ԱՄՆ-ի կոնգրեսականը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, նշել, որ դեռ Կոնգրեսում հաջողության չենք հասցրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: «Այդ գործը դեռեւս անավարտ է եւ ես հանգիստ չեմ ունենա մինչեւ մեր երկիրը չճանաչի այդ, որովհետեւ պատմության առումով մենք գիտենք, որ երբ որեւէ բան ճանաչված չէ,  նշանակում է այն ուղղակի գոյություն չունի: Եւ դա անընդունելի է: Կարծում եմ, մեր երկիրը բավականին հզոր է, որ դիմակայի այսպես կոչված հսկայական ընդդիմությանը, որն իրականում այնքան էլ հսկայական չէ»,- ասել է Աննա Էշուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում անմար կրակի մոտ
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և փոխդեսպան Չիփ Լեյթինենը...
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին…
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե…
Էրդողանը կրկին ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ
Էրդողանը հավասարապես է դիտարկել ցեղասպանության ենթարկված հայերի ու կոտորածի հեղինակ թուրքերի ցավերը...
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական…
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր…
Ամենաշատ