News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում առաջին անգամ չէ, երբ գայլերը մտնում են գյուղ  եւ հոշոտում ընտանի կենդանիների: NEWS.am-ի հետ զրույցում Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանն անդրադառնալով գայլերի կողմից ոչխարների հոտի հոշոտման վերջին դեպքին, նշեց, որ մայիսի 20-ի գիշերը գայլերը մտել են անասնագոմ եւ հոշոտել 17 գլուխ ոչխար եւ գառ ու վիրավորել 30-ից ավելի ոչխար:

«Մեր գյուղն անտառին մոտ է ու առաջին անգամ չէ, որ գայլերը գյուղ են մտնում ու հոշոտում ընտանի կենդանիներին: Ամեն կերպ փորձումե նք հսկել, բայց գայլն այնպիսի կենդանի է, որի դեմն առնելն այնքան էլ հեշտ չէ»,-ասաց նա:

Նրա խոսքով, հոշոտված եւ վիրավոր ոչխարներին եւ գառներին հայտնաբերել են միայն առավոտյան, երբ  բացել են անասնագոմի դուռը՝ հոտին արոտավայր տանելու համար:

Տպել
Ամենաշատ