News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չնայած դիրքորոշումների տարբերությանը, ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները  Դաշինքի ու Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններն ընդունում են եւ աջակցում: Հունիսի 12-ին՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Անդրադառնալով այն հարցին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Թուրքիան պարբերաբար միջամտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ աջակցելով Ադրբեջանին, նա նշեց. «Պարզ է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարածաշրջանային խաղացողների հետ քաղաքական տարբեր հարաբերություններ ունեն: Սակայն կարեւոր է հիշել, որ չնայած այս տարբեր դիրքորոշումներին, նրանք բոլորն ընդունում են եւ աջակցում ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջեւ հետեւողական, բարեկամական եւ հուսալի հարաբերություններին: Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես ողջունում է Դաշինքի միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ այս հետեւողական հարաբերությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ