News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արմատական զինված խմբավորումների ջոկատները՝ թուրքական բանակի աջակցությամբ, հարձակում են իրականացնում սիրիական Հալեպ նահանգի Աֆրին քաղաքից հյուսիս, ՌԻԱ Նովոստիին հայտնել է քրդական աղբյուրը։

«Կարելի է ասել, որ թուրքական զորքերն ու զինյալները, որոնց նրանք աջակցում են,մեկ կիլոմետր խորացել են սիրիական տարածքում՝ Աֆրինի հյուսիսում։ Առաջխաղացումը իրականացվում է թուրքական բանակի հրետանու աջակցությամբ»,- պատմել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ թուրքական հրետանին գնդակոծում է քրդական բնակավայրերը Աֆրինի շրջակայքում՝ առնվազն վեց օր հաջորդաբար։

«Հարաքեթ Ահրար աշ Շամ» արմատական խմբավորման զինյալները, աղբյուրի տվյալներով, օգտվելով դրությունից, ձեռնարկում են Աֆրինի ծայրամասերի բնակավայրերի հարակից ռազմավարական բարձունքները գրավելու փորձեր։

Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը մեծամասամբ քրդերով է բնակեցված, այն գտնվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանի մոտ ու 20 կմ է հեռու Ազազ քաղաքից, որը արմատական խմբավորումներ են վերահսկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ