News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Հարցումների համաձայն` ընտրություններում ֆավորիտ է համարվում նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը: Մի շարք սոցիոլոգիական կառույցներ չեն բացառում, որ «Առաջ»-ն ու դաշնակից ուժերը Ազգային ժողովում կստանան 577 մանդատից 470-ը, փոխանցում է DW-ն:

Իսկ ահա պահպանողականներին ու սոցիալիստներին Ֆրանսիայում, ամենայն հավանականությամբ, պարտություն է սպասվում: «Ազգային ճակատ»-ը խորհրդարանում կարող է ստանալ  10-15 մանդատ: Դրա առաջնորդ Մարին Լը Պենը կարող է հաղթել իր շրջանում եւ առաջին անգամ անձամբ Ազգային ժողովում հայտնվել:

Դիտորդները կրկին ընտրողների ցածր մասնակցություն են կանխատեսում: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից մի փոքր ավելի էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ