News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից փախստականների համար Միջերկրական ծովով դեպի Եվրոպա երթուղին պետք է փակել: Այս մասին հայտարարել են Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆհանգ Սոբոտկան եւ երկրի Եվրոպայի հարցերով, ինտեգրացիայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Սեբաստյան Կուրցը, փոխանցում է <<ՏԱՍՍ>>-ը:

«Միջերկրական ծովում փրկելուց հետո մարդկանց պետք է հասցնել Եվրամիության արտաքին սահմաններին, օգնություն ցուցաբերել եւ հետ ուղարկել: Մարդիկ կշարունակեն մեզ մոտ գալ, քանի դեռ գոյություն ունի համակարգ, որը թույլ է տալիս գումար վճարել ապօրինի ուղեւորափոխադրողներին եւ Եվրոպայում հայտնվել: Մաքսանենգներն ավելի շատ գումար կաշխատեն, իսկ Եվրոպան կծանրաբեռնվի», - Կուրցին մեջբերել է Kurier պարբերականը:

Նրա խոսքով`դրա վատագույն սցենարը կլինի ծովում ջրահեղձ եղած փախստականների թվի ավելացումը:

Կուրցն առաջարկում է պայմաններ ստեղծել, որոնց պարագայում Լիբիայից նավակներով Եվրոպա ուղեւորվող փախստականների հոսքը կդադարի: Նախարարը կարծում է, որ ներգաղթյալներին հետ ուղարկելու դեպքում տարանցիկ կետ պետք է դառնան այնպիսի կղզիներ, ինչպես Լամպեդուզան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ