News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի La République en marche («Հառաջ, Հանրապետություն») կուսակցությունը առաջատարն է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում եւ ստանալու է Ազգային ժողովի մանդատների մեծ մասը։

Ինչպես հայտնում է BBC-ն, վկայակոչելով էքզիթփոլերի տվյալները, «Հառաջ, Հանրապետությունն» իր դաշնակից «Դեմոկրատական շարժման (MoDem) հետ ստանում է 355 մանդատ՝ խորհրդարանի ստորին պալատի 425 տեղերից։

Պահպանողական «Հանրապետականներ» կուսակցությունն ու իր գործընկերները կարող են դառնալ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ ստանալով 97-ից 133 մանդատ։ Վերջին հինգ տարիներին իշխանություն եղած սոցիալիստները կստանան 29-ից 49 մանդատ։ Սա Սոցիալիստների վատագույն արդյունքն է ողջ պատմության ընթացքում։

Առաջին անգամ Ազգային ժողով է անցնելու Մարին Լը Պենի «Ազգային ճակատը», որը կարող է ստանալ չորսից ութ մանդատ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ