News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախօրեին Ֆրանսիայում տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հայեր են ընտրվել երկրի խորհրդարանում:

Ինչպես հաղորրդում է 20minutes.fr-ն, Էր եւ Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում) առաջին օկրուգում հաղթանակ է տարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» (La République en marche) կուսակցության ներկայացուցիչ Գիյոմ Կասբարյանը: Նա ստացել է ձայների 55 տոկոսը:

Հանրապետական Ֆրանկ Մասելուսը հավաքել է ձայների 44 տոկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի խորհրդարանական երկրորդ փուլում հաղթանակ է տարել նաեւ հայ Դանիել Կազարյանը:

Հիշեցնենք, որ Հինգերորդ Հանրապետության քաղաքացիները ընտրում էին առաջիկա հինգ տարվա պատգամավորներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ