News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք զինծառայողների առաջին խումբը Կատար է ժամանել՝ համատեղ զորավարժությունների մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Peninsula-ն։

Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թուրք զինծառայողները ժամանել են Կատարի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրով նախատեսված զորավարժություններին մասնակցելու համար։

Զորավարժությունները կոչված են «բարձրացնել Կատարի եւ Թուրքիայի արդյունավետությունը ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում», ինչպես նաեւ խաղաղապահ գործողություններում։

Զորավարժությունները կմեկնարկեն թուրքական ռազմական տեխնիկայի հնարավորությունների ցուցադրմամբ։ Դրանք տեղի կունենան Դոհայում՝ Թարեք բեն Զիադի գումարտակում։ Թուրք զինծառայողների թիվը չի նշվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ