News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական պետությունների կողմից Կատարի դեմ պատժամիջոցները կարող են տարիներ տեւել։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Գարգաշը՝ ակնարկելով, որ Պարսից ծոցի երկրները մտադիր չեն առաջիկայում մեղմացնել Դոհայի դեմ պատժամիջոցները, փոխանցում է Reuters-ը։

«Կատարը պետք է հասկանա, որ այս իրադրությունն ու մեկուսացումը կարող են տարիներ տեւել», - նշել է Գարգաշը։

«Եթե նրանք ցանկանում են մեկուսացված լինել՝ քաղաքականության վերաբերյալ իրենց այլասերված հայացքների պատճառով, թող այդպես էլ լինի։ Նրանք (Կատար) դեռ զայրույթի եւ հերքման փուլում են»։

Նրա խոսքով՝ Կատարին ուղղված պահանջների ցանկը առաջիկա օրերին վերջնական տեսքի կբերվի։

Հիշեցնենք, որ 10 երկրներ, ներառյալ՝ արաբական 7 պետություն, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ