News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Չիլիիի դատարանը նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի փողերը նրա ընտանիքին վերադարձնելու որոշում է կայացրել։ Պինոչետի 4,8 մլն դոլարը սառեցվել էր բյուջետային միջոցների հափշտակման գործի հետաքննության շրջանակում։ Միջոցներն արգելափակվել էին 2004 թվականին, երբ հայտնաբերվել են արտասահմանյան բանկերում Պինոչետի հաշիվները։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով 24 Horas  պորտալը, հաղորդում է, որ նախկին բռնապետի ընտանիքին կտրվի 124,5 մլն պեսո (շուրջ 187 հազար դոլար), 24 անշարժ գույք, երեք ավտոմեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ