News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպան բախվել է ազգայնական պոպուլիզմի, շարունակվող ահաբեկչությունների եւ 2016 թվականին ներգաղթյալների հոսքով։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովի ամենամյա զեկույցում։

Փաստաթղթում ասվում է, որ 2016-ին բնորոշ էր ազգայնական պոպուլիզմը։ Ռասիստական բնույթ կրող վիրավորական հայտարարությունները, շարունակվող ատելությունն ու քսենոֆոբիան աննախադեպ մակարդակի են հասել եւ շատ դեպքերում ներառվել քաղաքական մեյնստրիմում։

«Այսօրվա Եվրոպայում պոպուլիզմի մեծացումը խորը անհանգստության տեղիք է տալիս, հատկապես, երբ խոսքը փոքրամասնություններին է վերաբերում, այդ թվում՝ ներգաղթյալներին ու փախստականներին»,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի  Գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը։

Նա քաղաքական գործիչներին կոչ է արել անել հնարավոր ամեն բան՝ այդ վտանգավոր տենդենցը դադարեցնելու եւ ինկլյուզիվ հասարակությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։

Իր հերթին, հանձնաժողովի նախագահ Քրիսթիան Օուլունդը նշել է, որ ավելացել են քաղաքական եւ տեղեկատվական դաշտում ատելություն սերմանող հայտարարությունները։ Նա կոչ է արել հակազդել այդ երեւույթին։ Ըստ նրա՝ խորհրդարանականների եւ լրատվամիջոցների էթիկայի ներքին օրենսգրքում պետք է  նման արտահայտությունների համար պատժամիջոցներ նախատեսվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ